Երևանն իր արտաքին տեսքը արագորեն փոխող քաղաքներից է։ Այստեղ հաճախադեպ են իրականացվում շինարարական աշխատանքներ, որոնց արդյունքում քաղաքը պարբերաբար փոխում է իր դեմքն ու տեսքը։
Հին Երևանի մասին մեծահասակները նոստալգիկ կարոտով են հիշում և խոսում, իսկ երիտասարդներին պարզապես հետաքրքիր է, թե ինչպիսին է եղել իրենց սրտի մայրաքաղաքը և ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել։
Երևանի ամենից սիրված ու գեղեցիկ վայրերից մեկը նախկին Դինամո մարզադաշտի շրջակայքը, որտեղ գործել է մեծ լողավազան։ Մարզադաշտն այսօր Վ․ Սարգսյանի անունն է կրում, իսկ լողավազանը չկա։
Մինչդեռ նախկինում այն խոշոր մարզական կենտրոն է եղել։ Լողավազանի շենքի առաջին հարկում գործել է հրաձգարան։ Այն լողի, ջրացատկի, ջրագնդակի իսկական կենտրոն էր։
Հանրապետական մարզադաշտը բացի «Սպարտակի, Արարատի» խաղերից, թեթև ատլետիկական մեծ կենտրոն էր նաև։ Մարզադաշտից ներքև «ԴԻՆԱՄՈ» մարզական ընկերության մարզադահլիճն էր գտնվում։
Այդ ժամանակներում դա Երևան քաղաքի ամենամեծ դահլիճն էր, որը ծառայում էր բազմաթիվ մարզաձևի մարզումների համար։