Այսօր լրանում է հանրահայտ ու մեծ սեր վայելող արտիստներից Ռաֆայել Քոթանջյանի ծննդյան յոթանասունինը տարին։ Արտիստն անցել է բազմաբեղուն ճանապարհ, կերտել բազմաթիվ դերեր՝ դառնալով ինքնատիպ կերպար հայ մշակութային կյանքում։
Ռ․ Քոթանջյանը դեռ մանկուց իր մայրիկի հետ շատ հաճախ է այցելել մշակութային վայրեր, թատրոն ու համերգների։
Ռ․ Քոթանջյանի հայրը ժամանակին բարձրաստիճան պաշտոնյա է եղել։ Նա ցանկացել է որդուն ճարտարապետի կարգավիճակում տեսնել։
Ռ․ Քոթանջյանն այնուամենայնիվ գնացել է դերասանական ուղղությամբ, իսկ հայրը որևէ խոչընդոտ չի հանդիսացել որդու մասնագիտության նման ընտրության պարագայում։
Հետագայում լավ դերասան դարձած Ռաֆայելն իր ապագա կնոջը՝ Ալլային, հանդիպել է թատրոնում։ Նրանք կազմել են գեղեցիկ ու ամուր ընտանիք, մինչ այսօր էլ ներդաշնակ ընտանեկան միջավայրում են ապրում իրենց թոռնիկների հետ միասին։
Ռ․ Քոթանջյանի տղան՝ Մայքլ Քոթանջյանը, ևս տաղանդավոր երիտասարդ է։ Ռ․ Քոթանջյանը երկու թոռնիկ ունի՝ Լիկան ու Ռաֆը։