Մորս ես եմ ամուսնացրել․ Նարեկ Հայկազյանն անկեղծ պատմել է իր ծանր կյանքի, առանց հոր մեծանալու, մոր ամուսնության, Ծովինարի սիրո մասին

Հանրահայտ դերասան Նարեկ Հայկազյանը խոստովանում է, որ բավականին դժվար մանկության օրեր է ունեցել, քանի որ ապրել է ցուրտ ու մութ տարիներին, հիվանդ է եղել նրա տատիկը, մշտապես դեղի և ուտելիքի խնդիր է եղել։

Նարեկը կարողացել է իր ճկունության շնորհիվ որոշակի գումար աշխատել, որոնց շնորհիվ փոքր-ինչ թեթևացրել է ընտանիքի ֆինանսական ծախսը։ Նա ուշագրավ ու ֆանտաստիկ հիշողություններ ունի այդ տարիների մասին։

Նարեկի մանկությունը, ինչպես և կնոջ՝ Ծովինարի մանկությունը, առանց հայրական ներկայության է անցել։ Այդ փաստը նրանց կյանքի վրա մեծ հետք է թողել։ Նարեկի մայրը փաստաբան է մասնագիտությամբ։

Նարեկի ու մոր միջև տասնյոթ տարվա տարբերություն կա։ Նրանց հարաբերություններն ավելի նման են եղել քույր ու եղբոր հարաբերություններ։ Նարեկը խոստովանում է, որ ինքն է մորը երկրորդ անգամ ամուսնացրել։

Նարեկը դերասան դառնալու որոշումը տատիկի մահից հետո թ եղել։ Նրա տատիկը դերասան ու գրող է եղել, բայց հիվանդության պատճառով չի աշխատել, սակայն երազել է Նարեկին տեսնել նույն մասնագիտության մեջ։

Նարեկի անկեղծ խոստովանությունների շարքը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 18 оценок, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: