«Ձեռքբերումը ոչ թե ամուսնանալն է, այլ` ընտանիքը պահպանելը»․ դերասանուհի Տաթևիկ Ադումյանի ընտանիքը 14 տարեկան է

Հայտնի ու ինքնատիպ արտիստուհի Տաթևիկ Ադումյանի ընտանիքը տասնչորս տարեկան է։ Տաթևիկն այս մասին մտքեր է հանրայնացրել իր հարթակում՝ խոսելով ընտանիքի մասին սեփական պատկերացումների մասին։

Նա նախ խոստացել է, որ առաջիկա աշունը թեժ է լինելու, ինքն այսուհետ ավելի ակտիվ կլինի իր հարթակում, կներկայացնի իր ճամփորդությունների մասին հետաքրքիր նյութեր, տեղեկություններ, տեսանյութեր և լուսանկարներ այն քաղաքներից, որտեղ այցելում է՝ այդպիսով պատմելով նաև իր մասին։

Դերասանուհին որպես նախաբան Հունաստանի Աֆինա քաղաքից տեղադրել է իր և ամուսնու լուսանկարներից մեկը՝ գրելով․

«Ձեռքբերումը ոչ թե ամուսնանալն է, այլ` ընտանիքը պահպանելը։ Միասին ավելի երկար ճանապարհ ենք անցել, քան կողքից հնարավոր էր պատկերացնել։ Ի դեպ՝ ժպիտների նմանությունը բեմադրված չէ։

Փաստորեն մեծերը ճիշտ էին ասում, որ ամուսինները տարիների ընթացքում նմանվում են իրար»,- գրել է Տաթևիկը։ Նա գրել է, որ իր ընտանիքը տասնչորս տարեկան է դարձել օգոստոսի երեսունմեկին։

Рейтинг
( 1 оценка, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: