«Ի՞նչ ստացա պետությունից։ Միայն տալիս էի։ Որպեսզի թույլ տան մեկնել, հանձնեցի բնակարանս». ի՞նչ է պատմում տարիներ անց հանրահայտ ֆուտբոլիստ Լևոն Իշտոյանը

Տարիների հեռավորությունից ժամանակին լեգենդ համարվող ֆուտբոլիստներից Լևոն Իշտոյանը խոսել է տարիներ առաջ Հայաստանից ընդմիշտ հեռանալու և այլ մանրամասների մասին։

Նա խոստովանում է, որ հայրենիքից հեռանալու որոշում է կայացրել այն պատճառով, որ քսան տարի ֆուտբոլում է եղել և ոչինչ չի ստացել, միայն տվել է։ Նա հիշում է, թե ինչպես են պետական մարմինները նրան ստիպել հանձնել բնակարանը մեկնելու թույլտվություն տալու դիմաց։

Ֆուտբոլիստը հիշում է, որ իր բնակարանը շատ շքեղ էր։ Այն չորս սենյականոց տուն էր հենց քաղաքի կենտրոնում, որտեղ հետո բնակվել է Լենինականի նախկին շրջկոմի քարտուղարներից մեկը։ Լևոնը հանձնել է բնակարանը։

Նա ափսոսանքով է հիշում նաև իր Վոլգայի պատմությունը, որը ստացել էր չեմպիոն դառնալուց հետո։ Թիմի անդամների քանակով՝ 10 Վոլգա Մոսկվայից ստանալուց հետո այստեղ հինգը վաճառել են՝ ֆուտբոլիստներին տալով միայն հինգը։

Քանի որ ոչ բոլորին էր մեքենա հասել, Լևոնն իրենն արագ վաճառում է, քանի որ ամաչել է նայել մեքենա չստացած ընկերների աչքերին։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: