Բացառիկ լուսանկար և մանրամասներ Պյոտր Չայկովսկու հայկական ծագման մասին

Ռուբեն Շուխյանն իր հարթակում մի ուշագրավ լուսանկար է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է հանրաճանաչ ու լեգենդար կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկին ճաշում մի միջավայրում, որտեղ հիմնականում հայեր են։ Այս լուսանկարին կից առկա է նաև ուշագրավ տեղեկություն։

Նրա գրել է, որ լեգենդար կոմպոզիտորը շատ հաճախ է ժամանակ անցկացրել հայկական միջավայրում։ Թիֆլիսում եղած ժամանակ կոմպոզիտորը հաճախ է հյուրընկալել հայ մեծահարուստ Ալիխանյանների տանը՝ նրանց ամառանոցում։

Լուսանկարն արվել է 1888 թվականին։ Ռուբեն Շուխյանի այս հրապարակման մեկնաբանություններում շատերն են նոր տեղեկություններ հավելել կոմպոզիտորի ծագման մասին։ Պատմաբան Վահե Լորենցը գրել է․ «Չայկովսկիների տոհմը դեռ 17-րդ դարից Լեհաստանում գրանցված ազնվական տոհմ է։ Ծագումով հայեր են։ Սիգուզմունդ արքան է նրանց ազնվականների դասին կարգել»։

Տեղեկությունների համաձայն Այվազովսկին ու Չայկովսկին Հայկյան տոհմի զարմիկներ են։ Իսկզբանե գրվել են ГАЙКовский (Հայկովսկի), իսկ ավելի ուշ լեհական արտասանությամբ փոխվել է Չայկովսկի։ Հայտնի է նաև, որ Չայկովսկու ծնողները թաղված են Լվովի հայկական գերեզմանոցում։

Рейтинг
( 34 оценки, среднее 4.41 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: