Այսօր Ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի հիշատակի օրն է

Տասնութ տարի առաջ այս օրն իր մահկանացուն է կնքել Ամենայն հայոց բանաստեղծուհին: Նա ոչ միայն հրաշալի պոետ էր, տաղանդավոր գրող, վառ անհատականություն, այլ նաև սկզբույքային և հստակ դիրքորոշում ունեցող քաղաքացի էր:

Արդեն տասնութ տարի է, ինչ նրան ճանաչողները, նրան գնահատողները այս օրը սկսում են նրա տուն թանգարանի մոտ և ավարտում Կոմիտասի անվան պանթեոնում:

Սիլվա Կապուտիկյանի մասին գրչընկերները, մասնագետ ծանոթները, ովքեր շփում են ունեցել բասատեղծուհու հետ ու տեղյակ են նրա կյանքի մանրամասներին, նշում են, որ նրա ապրած կյանքի ու ստեղծագործությունների միջև անջրպետ կամ որևէ տարբերություն չկար:

Բանաստեղծուհին գրում էր ապրվածը, տեսածը: Անկեղծությունն ու ճշմարտությունն էր նրա դավանանքը և ստեղծագործական գործունեության հաջողությունների բանալին, մարդկանց սրտերը տանող ուղին:

Վերջին տարիներին գրված բանաստեղծուհու նոթերը, ստեղծագործությունները, էսսեները լավագույնս արտահայտում են նրա մարդկային և քաղաքացիական բարձր հատկանիշները, երկրով ու ժողովրդով մշտապես անհանգիստ տեսակը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: