Սևակ Ամրոյանը մայրիկի հետ բացառիկ երգ է ներկայացրել

Սևակ Ամրոյանը իր հարթակում տեղեկացրեց, որ անակնկալ է սպասվում իր երգարվեստի սիրահարների համար։ Երգիչն իրազեկում էր, որ նոր երգ պատրաստվում ներկայացնել՝ հավելելով, որ այդ երգի պրեմիերային ինքը շատ է սպասել։

Այսօր արդեն հասանելի է երգը։ Երգիչը դուետային կատարում է ներկայացրել իր մայրիկի հետ։ Երգի առաջին հատվածը կատարում է Սևակի մայրը, երկրորդ հատվածը՝ Սևակը։ Ինչպես երևում է, ազգային երաժշտարվեստի հանդեպ սերը և առհասարակ երաժշտական կարողությունները Սևակը մայրիկից է ժառանգել։

Երգը վերնագրված է «Աշխարհում սիրել եմ քեզ»։ Սևակի մայրը երգը կատարում է ակապելլա տարբերակով՝ առանց երաժշտական օժանդակության։ Նա բավականին գեղեցիկ շեշտադրումներով է կատարում ստեղծագործությունը։

Երգի պատմությունը Սևակն այսպես է ներկայացրել․ «Սիրելի ընկերներ երգելու կարողությունը ժառանգել եմ մայրիկիցս ու մեր ազգի մեծերը միշտ ասում են մայրդ սիրուն ձայն ունի, դե լսել են իրեն երիտասարդ ժամանակ ու ես էլ երկար տարիներ համոզել եմ որ երգի, բայց չէ շատ ամաչկոտ է)։

Մի օր իր հեռախոսում գտնում եմ երգի մի փոքր հատված, որը հետո պարզվեց երգել է տանը, կար ու ձև անելու ժամանակ) պահը չեմ կորցնում վերցնում եմ ձայնագրությունը և որոշում եմ պատրաստել զուգերգ, իմ ու իր կատարմամբ և հիմա ուզում եմ ձեզ հետ կիսվել մեր երգով և կիսել ձեզ հետ իմ ուրախությունը»։

Սևակի ու նրա մայրիկի գեղեցիկ ու ինքնատիպ դուետային կատարումը՝ կցված նյութում։

Рейтинг
( 47 оценок, среднее 4.43 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: