Ապագա ամուսնուս ասացի՝ աղջիկ ունեմ, ինչին ի պատասխան նամակ ստացա նրանից. Իրինա Թովմասյանն անկեղծանում է

Հայտնի գեղեցկուհի, հասարակական հանրահայտ կերպար Իրինա Թովմասյանը, լինելով բաց ու պոզիտիվ մարդ, խոսել է անձնական նուրբ հարցերի մասին։

Իրինան շատ երիտասարդ տարիքում ամուսնացել է, երբ ծնվել է առաջնեկը՝ Մեգին, Իրինան ինչ-ինչ պատճառներով ամուսնալուծության որոշում է կայացրել։

Ամուսնալուծությունից մեկ ու կես տարի անց Իրինայի կյանքում նոր տղամարդ է հայտնվել, ով նախ երեք ամիս առանց սեփական ինքնությունը բացահայտելու ամեն օր Իրինային ծաղիկներ է ուղարկել։

Իրինան նրա այդ քայլից շոյված, առանց տեսնելու սիրահարվել է իրեն ամեն օր ծաղիկ ուղարկող տղամարդուն։ Նա որոշել է նամակով գրել այն մասին, որ ինքն աղջիկ ունի, ինչին ի պատասխան տղամարդը նրան երկար նամակ է ուղարկել։

Նամակը կարդալուց հետո Իրինան վերջնականապես սիրահարվել է անծանոթ տղամարդուն՝ ընդունելով նրա ամուսնության առաջարկը։

Այժմ Իրինան ունի էլի բալիկներ, իսկ ավագ աղջիկը կարողացել է շատ ջերմ հարաբերություններ հաստատել մայրիկի ամուսնու հետ։

Рейтинг
( 17 оценок, среднее 4.41 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: