Հայտնի երգահան, տաղանդավոր հաղորդավար Ավետ Բարսեղյանը նշում է ծննդյան տարեդարձը։ Լինելով Երևանից՝ նախ դպրոցական ապա բարձրագույն կրթություն է ստացել Երևանում, որից հետո կարճ ժամանակահատված աշխատել է երևանյան խանութներից մեկում։
Հետո նրա նկատել և հրավիրել են ռադիո։ Այդպես սկսվել է նրա հաղորդավարի կարիերան։ Այսօր Ավետն ամուսնացած է և ունի մեկ աղջիկ։
Սոնա Ռուբենյանը, շնորհավորելով ընկերոջ տարեդարձը, տեղադրել է լուսանկար, որտեղ ինքն ու ամուսինն Ավետ Բարսեղյանի հետ են, գրել է հետևյալը․
«Ծնունդդ շնորհավոր մեր բոլորի Ավետ Բարսեղյան։ Ընկեր, բարեկամ, հարազատ, եղբայր, տաղանդ ու էս շարքն անվերջանալի է։ Շնորհակալ եմ ծնողներիդ, որ քեզ լույս աշխարհ են բերել ու նվիրել մեզ ու մեր ազգին»։
Նազենի Հովհաննիսյանը գրել է․ «Վարպետս, Ընկերս, Եղբայրս, Ավետս։ Իմ հազար տարվա Հարազատ Հոգի, իմ հազար ԴԱՐՎԱ Գործընկեր, ձեռքդ պինդ բռնած տանում ես ճաշակը, որակը ու Երգ- բանալիները, որոնք սրտեր են բացում։ ԲԱՐՈՎ ԵՍ ծնվել մեր Տղա»։