Տաղանդավոր դերասանուհի Անի Ղազարյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Տաղանդավոր դերասանուհի Անի Ղազարյանը նշում է ծննդյան երեսունչորս տարին։ Անին ծնունդով Երևանից է։ Նա մեծացել է բազմանդամ ընտանիքում։ Լինելով տան փոքրը՝ շրջապատված է եղել սիրով ու հագատարությամբ։

Անիի ծնողները երեք դուստր ունենալուց քսան տարի անց որոշում են, որ ևս մեկ երեխա պետք է ունենան։ Այդպես լույս աշխարհ է գալիս Անին, որը գրեթե տարեկից է իր քույրերի զավակներին։ Անիի մայրը՝ Ջուլիետտան, աշխատել է հիդրոմետում։

Սակայն Անիին և դստեր աղջկան խնամելու համար դուրս է եկել աշխատանքից։ Անիի հայրը՝ Ժորան, եղել է տնտեսագետ, իսկ հիմա թոշակի է անցել։ Անին այժմ ամուսնացած է ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ։

Դերասանուհին երեք զավակների մայր է։ Նրա առաջին աղջիկն առաջին ամուսնությունից է։ Երեխայի հայրը դերասան Գագիկ Մադոյանն է։

Անին իրեն երջանիկ է համարում, քանի որ ունի երեք հրաշալի զավակ, պաշտելի ամուսին և սիրելի մասնագիտական զբաղվածություն։

Рейтинг
( 2 оценки, среднее 3.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: