Այս փքուն ու համեղ բուլկիների ստացման յուրօրինակ եղանակը պարզապես կհիացնի ձեզ՝ գոհացնելով ձեր քիմքը:
Միջուկային խառնուրդի ստացման համար անհրաժեշտ մի քանի բաղադրիչներն են.
Կաթնաշոռային մասսային ավելացնում ենք մյուս բոլոր բաղադրիչները՝ հասցնելով համասեռության որոշակի աստիճանի: Մինչ չամիչի հավելումը՝ հարկ է ստանալ թթվասերանման մասսա:
Խմորային զանգվածի ստացման համար պետք է.
Մթերային հավելումների միախառնուրդով պետք է ստանանք պնդոտ, հնարավորինս չկպչող խմորային մասսա: Հարկ է խմորին որոշակի ժամանակահատված տալ հանգստանալու համար, ուստ երկու ժամ ցելաֆոնապատված թողնում ենք տաք վայրում:
Ուռած խմորը փոխադրում ենք ալրապատ մակերես: Երկու մասի բաժանելուց հետո ամեն մի մասից տասներկուական գնդիկներ ենք ստանում:
Յուրաքանչյուր գնդիկը օվալաձև բացում ենք, մի եզրին մեկ գդալի չափ միջուկային մասսա լցնում, մի պտույտ պտտում:
Մնացած խմորային շերտի վրա դանակով զուգահեռաձև բացվածքներ անում, հետո նոր պտտում:
Պտտելուց հետո գնդիկի երկու ծայրերը միացնում ենք իրար: Թխելուց առաջ հավկիթապատում ենք: