Գեղեցիկ երգերի կատարումներով հայտնի Տիգրան Խանջարյանը երգ է ներկայացրել

Իր գեղեցիկ ու չքնաղ երգերի կատարումներով հայտնի երիտասարդ երգիչներից Տիգրան Խանջարյանը դարձյալ նոր երգի պրեմիերա է ներկայացրել։ Ստեղծագործություն գեղեցիկ, ռոմանտիկ երգ է, որի թեմատիկան սերն է։

Տիգրանը, ապրելով Հայաստանից հեռու, արտերկրում ապրում և արարում է հայերեն։ Նրա ներկայացրած երգերը հայերեն են՝ հենց հայ երաժշտասեր հանրության համար։

Երգը վերնագրված է «Ես ու դու»։ Ստեղծագործության երաժշտությունը որոշակի չափով վալսային է։ Գեղեցիկ, վալսային երաժշտության հեղինակը Օֆելյա Մկրտյանն է, իսկ ռոմանտիկ խոսքերը հեղինակել է Դիանա Մարդանյանը։

Երգի գործիքավորմամբ զբաղվել է Վահան Նահապետյանը։ Երգը ներկայացված է գունագեղ, գեղեցիկ քաղաքային պատկերներով հարուստ կադրերով լեցուն տեսահոլովակի զուգակցությամբ, որի ռեժիսորը Ավիկ Շանիչն է։

Տեսահոլովակում որպես արտիստուհի հանդես է գալիս Իրինա Պետկուն։ Տիգրան Խանջարյանի ներկայացրած նոր՝ «Ես ու դու» գեղեցիկ, ռոմանտիկ երգը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ՝ մեկնաբանություններում կիսվելով նաև ձեր տպավորություններով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: