Ռուսաստանյան միջավայրում մեծացած ու որպես անհատ կայացման ուղին անցած երգչուհի Եվա Ռիվասը, ինչպես հայտնի է, ունի հայկական արմատներ։ Եվան ծնունդով Դոնի Ռոստովից է։ Եվայի մայրիկը ծագումով հայուհի է, իսկ հոր ծնողները հայ ու ռուս են։
Եվայի երակներում հոսում է նաև հունական արյուն։ Նրա նախատատիկի արմատները Հունաստանից են գալիս։ Հենց տատիկի անունն էլ հետո երգչուհին բեմական ծածկանուն է ընտրել իր համար։
Մանուկ հասակից հանդես գալով Դոնի Ռոստովի երգչախմբերում՝ Եվան կատարել է տարբեր ոճի ու ժանրի ստեղծագործություններ։ Հայ հանդիսատեսը երգչուհուն ճանաչեց հատկապես եվրոտեսիլյան նրա ելույթի առիթով։
Եվայի երգերը հետագայում հայկական միջավայրում ավելի հաճախ սկսեցին հնչել ու լսվել։ Եվան բավականին անկեղծ է իր հանրային խոսույթում։ Մի քանի զրույցների ընաթացքում Եվան անկեղծորեն խոստովանել է, որ կարողացել է հաղթահարել ծխախոտային ու ոգելիցի կախվածությունը՝ վալեվո ավելի առողջ առօրյա։