Հայտնի երգչուհի Սոնա Ռուբենյանը երգ է ներկայացրել․ տեսահոլովակում նկարահանվել է Սոնայի ներկայիս ամուսինը

Հանրահայտ երգչուհի Սոնա Ռուբենյանն իր նոր ստեղծագործությունն է ներկայացրել, որը որոշ առումով առաձնանում է իր նախորդ գործերից։ Երգը վերնագրված է «Եկար»։ Այն ներկայացնում է Սոնայի սիրո պատմությունը։

Երգի երաժշտության հեղինակը հենց Սոնան է, իսկ խոսքերը հեղինակել է Ավետ Բարսեղյանը։ Երգով Սոնան փորձել է փոխադրել այն հույզերն ու ապրումները, որոնք նա ունեցել է սիրելիին տեսնելիս, նրա հետ անցկացրած ժամանակահատվածում։

Հատկանշական է, որ սեփական սիրո պատմությունը ներկայացնող երգի տեսահոլովակում Սոնան և նրա ներկայիս ամուսինը՝ Էմիլն են հանդես եկել որպես դերակատարներ։

Երգում պատմվում է այն մասին, թե ինչ գունավոր ու պայծառ է դառնում կյանքը, երբ հայտնվում է այն մեկը, ով երջանկացնում է միայնակ սրտին։ Սոնայի նոր ստեղծագործության հիման վրա նկարահանված տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է։

«Եկար» երգի տեսահոլովակը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ՝ թողնելով ձեր տեսակետը։

Рейтинг
( 4 оценки, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: