Ասատրյան Տաթևը վերջերս ավելի շատ ժողովրդական հետաքրքրվածություն ու համակրանք առաջ բերեց, քանի որ ցուցադրեց իր մարդկային այնպիսի արժանիքները, որոնք մինչ այս տեղանելի չէին։ Փոքրիկ տասնամյա տղայի ու Տաթևի մտերմության պատմության մասին թերևս իմացան շատերը։
Տաթևը այդ մտերմությամբ ցուցադրեց, թե որքան զգայուն ու հոգատար մարդ է նա։ Նաև իր վերաբերմունքով ցույց տվեց, թե որքան մեծ պատասխանատվություն է կրում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր իր հետ լրջագույն հույսեր են կապում։
Տաթևի ու էջմիածնեցի տասնամյա տղայի հանդիպումն ու մտերմությունն առիթ դարձան, որպեսզի մենք իմանանք, թե ինչ դժվարին ճանապարհով է անցել Տաթևը։ Նա չի ունեցել ծնողներ, որի համար էլ այդքան զգայուն է դարձել ծնողներ չունեցող երեխաների նկատմամբ։
Տաթևի հաջողությունների հիմքում բացառապես նրա աշխատասիրությունն ու համառությունն են ընկած։ Նա դեռ վաղ պատանեկության տարիներից ձգտել է ներկայանալ որպես երգչուհի։ Իր տարեդարձի առիթով Տաթևը երկու տարբեր տարիների լուսանկարներ է հրապարակել՝ շնորհավորելով ինքն իրեն։