Տեսահոլովակ. Սոֆի Մխեյանը ներկայացրել է Լյուբով Ուսպենսկայայի` արդեն 30 տարեկան երգի իր տարբերակը

Սոֆի Մխեյանը նոր երգ է ներկայացրել, որը շատերին հայտնի ու նույնիսկ սիրելի «Ջիգյար» երգը։ Շատերը կհիշեն, որ այս երգը Լյուբով Ուսպենսկայան ժամանակին նվիրել է իր սիրելիին, ով ազգությամբ հայ էր։

Դեռ քսանինը տարի առաջ, երբ հայտնի ռուս երգչուհին ներկայացրեց այս երգը, այն սիրով ընդունվեց ու կատարվեց շատերի կողմից։ Երգն ունի իր հստակ նախապատմությունն ու հասցեատերը։

Սոֆի Մխեյանը, վերցնելով երգը, նորովի է այն մատուցել։ Սոֆին երգը ներկայացրել է սիրահարների տոնի առիթով՝ այն նվիրելով բոլոր սիրահար զույգերին։

Երգը ներկայացվում է գեղեցիկ սիմվոլիկ տեսահոլովակի միջոցով։ Տեսահոլովակը նկարահանվել է ձմռան առատ ձյան միջավայրում։ Սոֆին կրում է բաց գույնի ձմեռային հագուստ և ներկայանում է շատ հմայիչ կերպարում։

Երգի երաժշտության հեղինակը Գարի Գոլդն է, իսկ խոսքերը գրել է Իլյա Ռեզնիկը։ Սոֆիի մատուցմամբ ներկայացվող շուրջ քսանինը տարվա պատմություն ունեցող «Ջիգյար» երգը կարող եք վայելել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: