Գեղեցիկ երգ Տիգրան Շահինյանից․ «Սիրահար եմ» 

Երիտասարդ երգիչ Տիգրան Շահինյանը պարբերաբար հանդես է գալիս նոր երգերի կատարումներով։ Տիգրանի ներկայացրած վերջին ստեղծագործությունները սիրո թեմայով են։ Եիրտասարդ երգիչը նոր ստեղծագործություն է ներկայացրել, որ վերնագրված է «Սիրահար եմ»։

Երգի երաժշտությունը, ինչպես նաև խոսքերը հեղինակել է Մանե Հակոբյանը։ Երաժշտության գործիքավորմամբ զբաղվել է Արսեն Բարսամյանը։

Ստեղծագործությունը ներկայացվում է բավականին հետաքրքիր սյուժեով կառուցված գունագեղ տեսահոլովակի միջոցով։ Տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է։

Տեսահոլովակում սիրահար երիտասարդի կերպարում հանդես է գալիս անձամբ երգիչը՝ Տիգրան Շաինյնաը։ Տիգրանի խաղընկերուհին Մարիամ Ղուկասյանն է։

Երգն արդեն հասցրել է դրական բազմաթիվ արձագանքների արժանանալ։ Օգտատերերը մեկնաբանություններում գրել են, որ երգն այնքան լավն է, և իրենք այնքան են հավանել այն, որ մի քանի անգամ լսում են ու չեն հոգնում։

Երգի յութուբյան հրապարակման ներքո շնորհակալական հատուկ խոսք է ուղղված Սյոմա Կոդաբաշյանին։ Տիգրան Շահինյանի ներկայացրած նոր ստեղծագործությունը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: