Այսօր ռազմական հայտնի գործիչ Սեյրան Օհանյանի տարեդարձն է։ Գեներալը բոլորում է ծննդյան հիսունինը տարին։ Սեյրան Օհանյանը ծնունդով Շուշի քաղաքից է։
Նա քաջածանոթ է Շուշիի տեղանքին, և հենց նրա անվան հետ է կապված այդ քաղաքի առաջին ազատագրման պատմությունը իննսունականներին։
Սեյրան Օհանյանը սովորել է Բաքվի ռազմական ուսումնարանում։ Նա ուղարկվել է Գերմանիա՝ տեղի խորհրդային զորքերի զորախմբում զինծառայությունը շարունակելու։
Արցախյան ազատամարտի տարիներին ռազմական գործիչն ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին։
Սեյրան Օհանյանը երկու անգամ է ամուսնացել։ Նա չորս զավակ ունի՝ երեք տղա և մեկ աղջիկ ունի։ Նրա տղաներից ավագը ևս ռազմական գործիչ է։
Շատերը գիտեն, որ Ս․ Օհանյանի ներկայիս կինը Ռուզաննա Խաչատրյանն է, ով բավականին ակտիվ է հանրային դաշտում։
Ռ․ Խաչատրյանն ամուսնու ծննդյան տարեդարձը շնորհավորել է իրենց համատեղ լուսանկարներից մեկի հրապարակումով և հետևյալ բանաստեղծական տողերով․
Որքան անգամ ես վանել դու․
Տխուր մտքերն ինձնից հեռո ՜ւ․․․․