Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Վաթսունութ տարի առաջ այս օրը Ստեփանակերտում դարբին Ազատ Սարգսյանի օջախում լույս աշխարհ է եկել ընտանիքի տղա զավակ, որին Սերժ են անվանակոչել․ նա հետո պիտի դառնար երկրի կարևոր քաղաքական դեմքերից մեկը։ Նա կրթությունը ստացել է տեղում։

Հետո ԵՊՀ-ում ուսանել է բանասիրական ֆակուլտետում, որից հետո էլ ծավալել է ռազմահայրենասիրական դաստիարակությամբ զբաղվելու գործունեություն՝ վերադառնալով Ստեփանակերտ։ Մի կարճ ժամանակ Ս․ Սարգսյանը նաև խառատ է եղել։

Շուտով նրան առաջարկվել է քաղկոմի բաժնի վարչի գործունեություն, որից հետո էլ նրա քաղաքական գործունեությունն ավելի լայն շրջանակներ է ստացել։

Ընտանիք կազմելով Ստեփանակերտում երաժշտության ուսուցչուհի աշխատող Ռիտա Սարգսյանի հետ՝ Ս․ Սարգսյանը երկու զավակներ է ունեցել։

Նրա աղջիկներն այսօր ունեն իրենց ընտանիքները։ Նախկինում առաջին քաղաքական դեմք հանդիսացող ղակավարն այսօր ընդդիմադիր գործունեություն է ծավալում, իսկ ազատ ժամանակն անցկացնում է թոռնիկների հետ՝ շախմատ խաղալով նրանց հետ։

Հիեցնենք, որ քովիդը խլեց Ռ․ Սարգսյանի կյանքը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: