«Գումմա» ուզբեկական ազգային թխուկները հիասքանչ համ ունեն, ուրահատուկ են ու շատ ախորժելի:
Անհրաժեշտ է
Թոք, սիրտ, քարաճիկ՝ 1 ցուլի
Սոխ՝ 400 գ
Աղ՝ 2 ճ/գ
Բիբար՝ 1 թ/գ
Զիրա՝ 2 թ/գ
Խմորի համար
Ալյուր՝ 1.5 կգ
Ջուր՝ 900 մլ
Խմորիչ՝ 1.5 ճ/գ
Աղ՝ 3 թ/գ
Շաքարավազ ՝1.5 թ/գ
Բուսայուղ տապակելու համար՝ 500 մլ
Պատրաստման եղանակը
Կաթսայի մեջ լցնել սառը ջուրը, այնտեղ դնել խոշոր կտրտած թոքը և քարաճիկը, եփել 30 րոպե, հետո թափել ջուրը, ավելացնել կտրատած կանաչեղենն ու սիրտը, աղ անել և ջուր լցնել մեջը, եփել միջին կրակի վրա 1.5 ժամ։
Դրանից հետո թափել ջուրը և սառեցնել: Բոլոր բաղադրիչներն աղալ մսաղացով՝ ավելացնելով սոխ։ Խառնուրդի մեջ ներմուծել սև պղպեղ և զիրա:
Միջուկը չպետք է լինի շատ չոր կամ շատ ջրիկ, այդ պատճառով քիչ-քիչ ջուր ավելացրեք, որպեսզի հասկանաք՝ երբ կլինի լավագույն վիճակի:
Խմորի համար միավորել խմորիչը, աղն ու շաքարավազը, վրան տաք ջուր լցնել և ներմուծելով ալյուրը, խմոր հունցել և թողնել որպեսզի մեծանա 3-4 անգամ: Խմորից պոկել մի փոքր կտոր, գնդիկ ձևավորել և ձեռքերով լոշիկ պատրաստել, վրան դնել խճողակը, հավաքել 2 կողմից ծայրերը և դնել կարագ քսած ամանի մեջ:
Շատ կարևոր է, որ կարագը շատ քսված չլինի, այլապես տապակելու ընթացքում նրանք կբացվեն:
Կաթսայի մեջ տաքացնել բուսայուղը և տապակել գումմաները մինչ ոսկեգույն լինեն մոտ՝ 4 րոպե՝ խառնելով: