Հայկական շոու բիզնեսի հանրահայտ մի քանի ներկայացուցիչներ համագործակցել են իրար հետ, ինչի արդյունքում ծնվել է «Իմ ընկեր» գեղեցիկ երգը։
Ինչպես հասկանալի է վերնագրից, երգը նվիրված է բոլոր ընկերներին։ Երգը հատվածաբար կատարում են Արման Հովհաննիսյանը, Ռազմիկ Ամյանը, Արա Մարտիրոսյանը և Նունե Եսայանը, ինչպես նաև Սարո Թովմասյանը։
Նոր ստեղծագործության երաժշտությունը հեղինակել է Կարեն Սևակը, իսկ խոսքերը պատկանում են Ավետ Բարսեղյանին։ Այս ստեղծագործության պրոդյուսերությամբ զբաղվել են Կարեն Համբարձումյանը և Սևակ Մելքոնյանը։
Նշենք, որնմանօրինակ երաժշտական համագործակցություն երգիչների նման կազմով վերջերս բավականին հազվադեպ, նույնիսկ չհանդիպող իրողություն է։
Ստեղծագործությունը ներկայացնող երգիչները հազվադեպ են հանդես գալիս այլոց հետ համագործակցությամբ։
«Իմ ընկեր» վերնագրով գեղեցիկ, հետաքրքիր ու մեղեդային ստեղծագործության ներկայացումը մեր իրականության հայտնի շոուբիզնեսյան ներկայացուցիչներից մի քանիսի կատարմամբ, կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ՝ թողնելով նաև ձեր կարծիքը գործի մասին։