Երջանկահիշատակ, վաղամեռիկ երգչուհի Վարդանյան Վարդուհու ծննդյան օրն է այսօր։ Լրացուցիչ առիթ է, որ նրան մշտապես հիշող, սիրով նրա մասին խոսող ընկերներն ու մտերիմները ևս մեկ անգամ խոսեն լուսավոր երգչուհու մասին։
Վարդուհին ծնունդով Երևանից է, սովորել է Պուշկինի անունը կրող դպրոցում, հաճախել է Գյուրջինյան Նաիրայի վոկալի խմբակը։ Վարդուհին ժամանակին ուսանել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, ապա նաև դպրոցներից մեկում աշխատել է որպես անգլերենի մասնագետ։
Վարդուհին ունի մեկ տղա զավակ, որը վերջերս ընտանիք կազմեց ու դուստր ունեցավ, սակայն ցավոք սրտի Վարդուհին այդպես էլ չտեսավ իր տղայի երջանկությունն ու թոռնիկին։
Վարդուհու վերջին համերգը մարզում էր։ Նա յանտեղ գնացել էր Արմուշի հետ, որպեսզի Արմուշը վարի նրա մեքենան։ Սակայն նա հետո մտափոխվել ու խնդրել է, որ ինքը վարի մեքենան։ Սևանից Մարտունի գնացող ճանապարհի ոլորաններից մեկում Վարդուհու վարած մեքենան գլորվել է ձորը։