Հռիփսիմե Հակոբյանի կազմած ընտանիքը, ինչպես հայտնի է, երաժշտական է։ Նրա տղաները, մեծանալով երաժշտական միջավայրում, մեծապես ազդվում են երաժշտությունից։ Դա նկատելի է արդեն իսկ Լեոյի օրինակով։
Լեոյի մոտ արդեն իսկ նկատելի են երաժշտական բավականին լուրջ հակումներ և ընդունակություններ։ Ծնողների հրապարակումներում երևում է, թե Լեոն ինչպիսի սիրով է զբաղվում երաժշտությամբ, ինչ էնտուզիազմով ու խորությամբ է ընկալու երաժշտությունը։
Նա երբեմն նույնիսկ երաժշտության վերաբերյալ խորհուրդներ է տալիս ծնողներին։ Լեոն ունի նաև երաժշտական լավ ճաշակ։ Այս մասին կարելի է գլխի ընկնել՝ դիտելով Հռիփսիմեի վերջին հրապարակումներից մեկը։
Տանն առկա երաժշտական տեխնիկան թույլ է տալիս Լեոյին երգել սրտի ուզածի չափ։ Հռիփսիմեի տեղադրած վերջին տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է Լեոն տարբեր երգեր կատարում։ Իսկ թե կոնկրետ ինչ երգեր է նախընտրում կատարել Լեոն, կարող եք տեսնել՝ դիտելով վարը կցված տեսանյութը։