Այսօր հայտնի հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանը բոլորում է ծննդյան 40 տարին։ Հաղորդավարուհին ծնվել է Երևանում, սովորել Գյուլբենգյանի անունը կրող դպրոցում, ապա Թատերական ինստիտուտում ստացել դերասանի մասնագիտություն։
2001 թվականից Հերմինեն հանդես է եկել որպես դերասանուհի տարբեր թատրոններում՝ խաղալով տարատեսակ դերեր։
2009 թվականից Հերմինեն հանդես է եկել որպես դերասանուհի, և նրան հանրային լայն շրջանակները ճանաչում են ավելի շատ որպես հաղորդավարուհի։ Քչերը գիտեն, որ Հերմինեն նաև սցենարիստ ու ռեժիսոր է։
Հերմինեն նաև մայր է․ նա մեկ բալիկ ունի։ Իր ծննդյան օրվա առիթով Հերմինեն տեղադրել է իր լուսանկարենրից մեկը՝ գրելով հետևյալը․ «Լավ է լինելու, լավ է լինելու եթե ցանկանանք, երազենք, ձգտենք ու աշխատենք։
Սիրենք ու գնահատենք, այն ինչ ունենք, այն ինչ կանք, բայց ամեն օր լինենք ավելի լավը քան երեկ էինք։ Ասեք՝ ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐԱՎՈՐ ու անցնենք մեր գործերին»։