Իվետա Մուկուչյանի և փոքրիկ Սիլվայի հանդիպումն անհնար է առանց արցունքների դիտելը

Սիլվա Վարդանյանը տասներկու տարեկան է։ Նա Երեխաների պաշտպանության կենտրոնում է բնակվում։ Մինչ այդ նա իր հայրիկի հետ է ապրել, զբաղվել է շներով, իսկ դրանից առաջ էլ Խաչպար գյուղում մայրիկի հետ է ապրել։

Քանի որ հայրիկի հետ կրթություն ստանալու հնարավորություն չի ունեցել, եկել է Երեխաների պաշտպանության կենտրոն։ Սիլվայի համար գնահատելի է հատկապես մանկավարժների ջերմ վերաբերմունքը, բայց նա շատ է կարոտում մայրիկի սարքած բորշչը։

Սիլվայի քույրն ու եղբայրը մայրիկի հետ են ապրում։ Սիլվան մի փոքր նեղացած է մայրիկից, բայց նրան շատ է սիրում ու ներում է նրան։ Սիլվայի համար ոճով ու նրբաճաշակությամբ չափանիշ է Մուկուչյան Իվետան։

Սիլվայի ու Իվետայի հանդիպումը շատ հուզառատ միջավայրում է անցել։ Սիլվան պարզապես համոզվել է, որ ինքը ճիշտ է Իվետայի մասին ունեցած իր տեսակետի մեջ։ Իվետան պատմել է նաև իր մանկության դժվարությունների մասին։ Նրանց անցկացրած օրվա մասին՝ կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: