«Եթե կինս տրվեր այդ ինտրիգներին, կբաժանվեինք». Արմեն Մարգարյանի անկեղծ պատմությունները

Մարգարյան Արմենը թատրոնում Վահե Սուրենիչի սիրելիներից է եղել։ Այժմ Արմենը Նահանգներում է բնակվում, սակայն խոստովանում է, որ երբեմն ներքին կեղեքումներ է ունենում։ Դեռ իննսունականներին, երբ Արմենի ընտանիքը Մոսկվայում էր, Արմենը Մոսկվա տեղափոխվելու հնարավորություն ուներ։

Նա այնտեղ կարող էր աշխատել Ջիգարխանյանի թատրոնում, բայց քանի որ իր համար Խորեն Աբրահամյանն էր դերասանական վարպետության գագաթը, Արմենը գերադասեց արտիստական կայացման ճանապարհն հայրենիքում անցնել։

Արմենը թատերական աշխարհում հայտնվել է տասը տարեկանից։ Ընտանիքում արվեստի որևէ ներկայացուցիչ չունենալով՝ Արմենի հայրն ու մյուս հարազատները շատ են ոգևորվել Արմենի ընտրությամբ։

Լինելով պրոֆեսիանալ արտիստ՝ Արմենը վստահ է, որ սիրային տեսարաններում արտիստը պետք է անկեղծ լինի ու սիրի, իսկ հետո այնքան պրոֆեսիոնալիզմ ունենա, որ արագ ձերբազատվի այդ զգացմունքից։

Արմենի կարծիքով իր կինը շատ լայնախոհ է այդ առումով։ Արմենն ու կինը երկու զավակների ծնողներ են։ Նրա կինը դիմահարդարմամբ է զբաղվում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: