Հայտնի հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանը վերանորոգել է իր բնակարանը՝ այնդ դարձնելով հետաքրքիր միջավայր, որտեղ պատրաստվում է առաջիկայում հյուրեր ընդունել, հյուրասիրության սեղանի մոտ զրուցել բովանդակությամբ կարևոր ու հետաքրքիր թեմաների շուրջ։
Հերմինեի առաջին հյուրը Շահվերդյան Սուրենն է, որը հետաքրքիր մտքեր է արտահայտել հայկական մշակույթի ու արվեստի առաջիկա զարգացման մասին։
Սուրենը արվեստում և առհասարակ այլ ոլորտներում միացման գաղափարին միշտապես դեմ է, քանի որ գտնում է, որ միացումը խանգարում է ոլորտի որակյալ զարգացմանը։
Նկարահանման ժամանակ Հերմինեն Սուրենին դնում է անհարմար վիճակի մեջ՝ ասելով, թե ինչու ծաղիկ չի բերել իր համար։ Սուրենը, ընդունելով իր բացթողումը, հիշում է, որ իր հայրիկի մոտ է եղել այդպիսի սովորություն հանդիպումների գնալ ծաղիկներով։
Հավելենք, որ Հերմինեն հիացրել է Սուրենին իր խոհարարական տաղանդով ու համեղ պատրաստելու կարողությամբ։ Հաղորդման ընթացքը կարող եք դիտել կցված նյութում։