Այս հիասքանչ տորթը կհիշեցնի արաբական գիշերները։ Այնքան համեղ և քաղցր է, ինչպես արաբական քաղցրավենիքը։ Տորթը հիանելի է, կրեմը պինդ է և համեղ, իսկ ընկույզը և խուրման արևելյան նոտա են հաղորդում այս հրաշք տորթին: Անպայման փորձեք, հիասքանչ է:
Անհրաժեշտ է
Խմորի համար
Ալյուր՝ 350 գ
Շաքարավազ՝ 150 գ
Կարագ՝ 100 գ
Ձու՝ 1 հատ
Խուրմա՝ 300 գ
Սոդա՝ 1.5 թ/գ
Եռման ջուր՝ 300 մլ
Կրեմի համար
Կարագ՝ 200 գ
Եփաց խտացրած՝ կաթ 360 գ
Ընկույզ՝ 100 գ
Պատրաստման եղանակը
Խուրման առանձնացել կորիզներից և մանր կտրատել, ավելացնել սոդա և վրան լցնել եռման ջուր՝ թողնելով 15 րոպե: Ավելացնել շաքարավազ, հալեցրած կարագ, ձու և ներմուծել ալյուր։ Խառնել՝ մինչ միասեռ դառնա։ Ստացված ջրիկ խմորը բաժանել 4 մասի: Խմորը լցնել կաղապարի թղթի վրա՝ կլոր տեսքով, հավասարեցնել և թխել 200 աստիճանի ներքո՝ 15 րոպե:
Խմորի պատրաստի շերտերը դնել իրար վրա և հավասարեցնել: Փափկեցրած կարագը հարել հարիչով՝ մինչ սպիտակ դառնա, ապա ներմուծել մեկական գդալով խտացրած կաթը և արունակել խառնել՝ մինչ չավելացնեք ողջ խտացրած կաթը: Հավաքել տորթը՝ յուրաքանչյուր շերտը քսելով կրեմով և վրան ցանելով մանրացրած ընկույզը: Վերջում ողջ տորթը պատել կրեմով և դնել սառնարանը 5-6 ժամով կամ գիշերվա համար: Խմորի շերտերի մնացորդները մանրացնել և փշրանքներով զարդարել կողքերը կամ նույնը կարելի է անել շոկոլադով: