Համեղ տորթ՝ 15 րոպեում․ այո՛, դա հնարավոր է։ Եփած խտացրած կաթը, բանանները և նուրբ սերուցքային կրեմը․ էլ ի՞նչ է պետք անուշահամ տորթի համար։ Շատ արագ ու հեշտ պատրաստվող է։ Կհասցնեք պատրաստել, երբ հյուրերն անսպասելի գան։
Անհրաժեշտ է
Թխվածքաբլիթ՝ 300 գ
Եփած խտացրած կաթ՝ 300 գ
Բանան՝ 3-4 հատ
Սերուցքային կարագ՝ 100 գ
Սերուցք 33 % յուղայնությամբ՝ 350 մլ
Շաքարի փոշի՝ 2-3 ճ/գ
Կակաո՝ 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
Փշրել թխվածքաբլիթները բլենդերի մեջ։ Միավորել հալեցրած կարագի հետ՝ լավ խառնելով։ Տորթը հավաքվում է բացվող-փակվող օղակի միջոցով։ Օղակը դնել մատուցամանի վրա, մեջը լցնել թխվածքաբլիթային խառնուրդը՝ ձևավորելով հիմք և կողքեր՝ ապակյա բաժակով։
Դնել սառնարանը՝ 15-20 րոպեով։ Սառած հիմքի վրա տարածել եփած խտացրած կաթը, կլոր-կլոր կտրատած բանանը։ Կրեմի համար սառեցրած սերուցքը հարել՝ մինչ պնդանա։ Ավելացնել շաքարի փոշի և շարունակել հարել։ Վրան ցանել կակաո և դնել սառնարանը 40 րոպեով։