Արմենչիկը հուզիչ երգով է հանդես եկել․ բաց չթողնեք, «Տարիներ»

Արմենչիկը չի դադարում սիստեմատիկ կերպով ստեղծագործական աշխատանքով զբաղվել՝ ակտիվ պահելով իր երաժշտական կարիերան։ Սիրելի երգիչը, իմանալով, որ երկրպագուները սիրով ու անհամբերությամբ սպասում են իրենից նորությունների, նրան երկար սպասեցնել չի տալիս։

Արմենչիկի վերջերս մատուցած ստեղծագործությունը վերնագրված է «Տարիներ», որի խոսքերն այս անգամ դարձյալ պատկանում են Բարսեղյան Ավետին, իսկ երաժշտությունը հենց երգչի՝ Արմենչիկի մտքին է պատկանում։

Երգի գործիքավորման աշխատանքներն իրականացրել են Կարենն ու Սևակը, իսկ թեմատիկ տեսահոլովակը հեղինակել է Նարբեհ Խուդավերդին, որը Հրաչի տիկնոջ՝ Անաշեի եղբայրն է։

Երգում, ինչպես հասկանալի է նաև վերնագրից, մտորումներ են արվում շատ արագ անցնող տարիների, դրանց թողած ապրումների և հույզերի մասին։ Երգի մեջ արտահայտված հույզերն ու մտորումները կարող են հոգեհարազատ լինել ցանկացած մեկի համար։

Արմենչիկի մատուցած հուզիչ երգը, որն իր հերթին մտորումների տեղիք է տալիս, կարող եք ունկնդրել ստորև կցված նյութում, իկս մեկնաբանություններում կիսվել ձեր սեփական հույզերի մասին։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: