Այսօր հանճարեղ գրող Պարույր Սևակի հիշատակի օրն է

Քառասունինը տարի առաջ այս օրը ցավալի ավտոճանապարհային պատահարի արդյունքում մահացան հանճարեղ գրող Պարույր Սևակն ու իր տիկինը:

Սևակյան ֆենոմենն արդի է մշատպես, նրա ստեղծագործություններին այս կամ այն չափով ծանոթ են շատ-շատերը: Նրա բանաստեղծությունները բոլորի շուրթերին են:

Գաղափարական ու տաղանդավոր գրողն իր ժամանակի համար լուսավոր ու ուղենշային կետ էր, օրինակ և չափանիշ, իսկ երբեմն էլ պարզապես նախանձի ու ինտրիգային պատմություններ առիթ էր դարռնում մեծ գրողի տաղանդը:

Սևակյան պոեզիան ոճային ու տաղաչափական առումով որոշակի նորամուծություն բերեց հայ գրականություն, իսկ նրա կատարած բարեխիղճ գրականագիտական ուսումնասիրությունները մինչ այժմ էլ շարունակում են հիմնաքարային մնալ:

Ամեն տարի այս օրը մեծ գրողի ծննդավայրում հիշում և խնկարկում են նրա և տիկնոջ հիշատակը: Այս տարի տու-թանգարանի տնօրինությունը հանդես է եկել հայտարարությամբ, որ պայմանավորված համավարակային իրավիճակով սովորական դարձած միջոցառումները չեն լինի:

Տուն-թանգարանի հրապարակած հայտարարության մեջ առաջարկվում է այսօր Սևակին հիշել նրա բանաստեղծությունները հրապարակելով:

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: