Երևան 1984 թ․ իսկ հիմա ծառերով և շատրվաններով հարուստ Գլխավոր պողոտան

Գունազարդ մեր քաղաքն ասես այնպիսի իրավիճակներում է երբեմն նաև հայտնվել, որն էապես եղել է նաև երջանկության գործոն շատ իր բնակիչների համար։

Երևանյան բնապատկերն անգամ նկարագրելու համար իսկապես հետաքրքիր մի քանի իրողություններ կարող ենք առանձնացնել։

Մեքենաշատ փողոցներ, բազմազբաղ մարդիկ, ջերմ հույզերով և զգացողություններով համաքաղաքացիներ և իհարկե ջերմ կոլորիտ։

Ահա այն մի քանի հիմնական բնորոշումները, որոնցով կարելի էր նկարագրել մեր հին քաղաքը։

Այն ասես շատերի համար եղել է և շարունակում է մնալ ոչ միայն հանգստի գեղեցիկ մի անկյուն՝ բաց երկնքի տակ, այլ նաև շատ դեպքերում ապրելու հիմնական կեցավայր, առանց որտեղի մարդիկ պարզապես չեն կարող պատկերացնել իրենց կյանքը։

Երևանյան ամեն մի անկյուն ասես դարձել է արդեն անչափ հարազատ իր բոլոր բնակիչների համար և չնայած այն հանգամանքին, որ որոշներն ասես աղտոտում են մեր քաղաքը, որոշներն էլ միևնույնն է իրենց աշխատանքային պարտականությունների շրջանակում նաև մաքրում նրանց ետևից, սակայն միևնույն է ամեն ինչ տանում է կրկին նրան, որ քաղաքն իսկապես մի նուրբ էակ է, ում ևս պետք է սիրել և խնամել երեխայի նման։

Ամեն առավոտ կանուխ փողոցները մաքրող կանանցից մինչ ջրցան մեքենաներ և վերջապես ծաղիկ մշակող պապիկներից մինչ այն սիրող մյուս համաքաղաքացիներ։ Ահա այսպիսին է մեր սիրելի քաղաքը, որում մենք ապրել ենք և ապրում ենք։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: