Ամարյան Վաչեն Նահանգներում շատ ակտիվ է ու գործունյա։ Նա այնտեղ բազմապրոֆիլ աշխատանքներ է իրականացնում՝ հանդես գալով տարբեր ոլորտներում։ Վաչեն միաժամանակ ժամանակ է գտնում իր երկրպագուներին ուրախացնել փոքրիկ կատարումներով։
Նրա հերթական տեսանյութը ծնողների՝ մասնավորապես հայրիկների մասին է։ Երգը բավականին հայտնի ու սիրելի գործ է։ Այն ժամանակին մեծ սիրով է ընդունվել երգչուհիներից Նանայի մատուցման շնորհիվ։ Վաչեն Նանայից ոճային առումով մի փոքր այլ է ներկայացնում երգը։
Վաչեի մատուցմամբ հնչող երգը, որը նվիրված է ծնողներին ու մասնավորապես հայրիկներին, կարող եք ունկնդրել ստորև։ Վաչեն իր պատրաստած կատարումը առաջին հերթին իր ծնողներին է նվիրում, ապա նաև մյուս ծնողներին։ Երգիչը հատկապես բարձր է գնահատում իր հայրիկի չարչարանքը։
Ունկնդրելով երգը՝ դուք էլ այն կարող եք նվիրել ձեր հայրիկներին։ Երգում գնահատվում է հայրական չարչարանքներն ու պայքարը, որ նա տարել է արժանապատիվ զավակներ մեծացնելու համար։