Մակարյան Մերին շատ էմոցիոնալ է տանում ամեն մի առիթ, որը կապված է հայրենիքի ու հայրենիքում ապրող իր հարազատների, հատկապես մայրիկի հետ։ Օրերս Մերիի մայրիկը նշել է ծննդյան տարեդարձը։ Նրա համար էլ է դժվար Մերիի ֆիզիկական բացակայությունը։
Մերին Նահանգներից մայրրիկի համար հուզիչ անակնկալ է մատուցել՝ նրան նվիրական հույզեր պարգևելով։ Մերին մայրիկի համար երեկո է կազմակերպել, որին մայրիկին ուղեկցել են նրա հարազատները։ Ռեստորանում Մարիի մայրն անչափ հուզվել է, երբ տեղեկացել է, որ դուստրն օվկիանոսից այն կողմ իրեն նվեր է մատուցել։
Այդ կադրերը մերին տեղադրել է իր հարթակում։ Մերիի համար կրկնակի հուզիչ են եղել մայրիկի էմոցիաները։ Հավելենք նաև, որ վերջերս հայտնի արտիստուհին երկրորդ անգամ է մայրիկ դարձել։ Նա անձամբ է հոգ տանում ու խնամում իր բալիկներին։
Մայրիկին արված Մերիի շքեղ ու հուզիչ անակնկալի մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել կցված նյութի մեջ։