Տավարի միսը հալչում է բերանի մեջ․ այսպիսի միս երբևէ չեք պատրաստել

Այս հրաշք միսն ստացվում է գերփափում՝ ձեր բերանում հալչող: Շոգեխաշելիս ստացվում անմոռանալի սոուս՝ սոխի, կարագի և մսահյութի իդեալական համադրությամբ: Կարծես տավարի միսը յուրաքանչյուրը կարող է պատրաստել ու շատ ձևերով, բայց սա յուրահատուկ է։

Անհրաժեշտ է

Տավարի միս՝ 1 կգ

Սոխ՝ 400 գ

Կարագ՝ 100-150 գ

Ջուր՝ 50 մլ

Սխտոր՝ 3 պճեղ

Աղ՝ 1/2 թ/գ

Շաքարավազ՝ 1 թ/գ

Քացախ՝ 9 %՝ 1 թ/գ

Սև պղպեղ՝ 7 հատ

Պատրաստման եղանակը

Մսի մեծ կտորները մեկ շերտով շարել, վրան դնել մանր խորանարդիկներով մասնատած սոխը: Եթե սիրում եք այն՝ օղակներով կտրատեք: Կարագի կտորները շարել վրան՝ շոգեխաշելով 60 րոպե՝ փակ կափարիչի ներքո: Ներմուծել քացախ, աղ, շաքրավազ , սև պղպեղ, մանրացած կամ ճզմած սխտոր՝ շոգեխաշելով ևս 60-90 րոպե՝ ըստ մսի չորության:

Սոուսի՝ ջրիկ ստացվելու դեպքում՝ բացել կափարիչը՝ գոլորշիացնելու համար: Պատրաստի միսը սոուսի հետ մատոցել տաք վիճակում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: