Փափուկ և ամպի պես փքուն այս բուլկիները պատրաստվում են առանց ավելորդ յուղի և տապակելու, ինչի շնորհիվ հավանության կարժանանան անգամ նրանց համար, ովքեր չեն սիրում թխվածքներ ու քաղցրավենիք։ Խմորն ու պատրաստման գործընթացն ունիվերսալ են, իսկ միջուկը կարող է լինել ըստ ձեր ճաշակի։ Կարող եք միջուկի ու շաքարավազի չափով կարգավորել բուլկիների քաղցրությունը։
Անհրաժեշտ է
Ալյուր՝ 300 գ
Շաքարավազ՝ 3 գ
Խմորիչ՝ 3 գ
Աղ՝ 1 գ
Կաթ՝ 160 գ
Ձու՝ 1 հատ
Բուսայուղ՝ 20 գ
Միջուկ (շոկոլադ, ջեմ, մուրաբա և այլն)
Քունջութ
Պատրաստման եղանակը
Ալյուրից, խմորիչից, շաքարավազից, աղից, կաթից ու ձվից խմոր հունցել՝ ներմուծելով բուսայուղը։ Ծածկել սննդաթաղանթով և թողնել սառնարանում 15 ժամով։ Խմորը բաժանել 12 գնդիկի՝ միևնույն չափսի։ Գրտնակել գնդիկը և մեջը դնել միջուկը, փաթաթել։
Թաթախել քունջութի մեջ, ծածկել սննդային թաղանթով և տաք սենյակում թողնել 40 րոպե՝ ուռչելու։ Թխել 170 աստիճանի ներքո՝ 25 րոպե։