Ապուրում սունկը ներդաշնակ կերպով համադրվում է թթվասերի և սերուցքի հետ։ Անկրկնելի համեղ է ստացվում։
Պատրաստման եղանակը
Երկու լիտր ջրով կաթսսան դնել կրակին, եռացող ջրի մեջ ներմուծել կտրատած կարտոֆիլը, եփել 10րոպե։
Ավելացնել տապակած սունկը՝ մասնատած, քերած գազարն ուկտրատած սոխը։ Եփել ճաշը ևս 7րոպե։
Ավելացնել կտրատած հալած պանիրը, խառնել՝ մինչ պանրիկը չլուծվի, այսինքն 5-8րոպե, ինչից հետո լցնել սերուցքը կամ կաթը։
Համեմել աղով ու պղպեղով և եփել ևս 3րոպե։
Ապուրի հետ մատուցել սխտորով չորահացը։ Այն հեշտ է պատրաստվում։ Հացի շերտերը տապակել բուսայյուղի վրա, հանել թղթե սրբիչի վրա։
Տոպրակի մեջ լցնել ճզմած սխտորը և դնել հացերը։ Լավ թափ տալու չորահացերը պատրաստ են։