«Նպատակս բացահայտել Ձեզ համար բոլորովին այլ Անահիտ»․ ահա թե ինչ երգով է ներկայացել սիրված դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը

Հայտնի արտիստուհի Անահիտ Կիրակոսյանը ներկայացել է նորովի։ Նա իր հարցազրույցներում հաճախ էր ասում, որ գուցե սկսի իր հետևորդների հետ խոսել երգերի միջոցով։ Ահա եկել է այդ պահը և արտիստուհին հանդես է եկել նոր երգի ներկայացմամբ։

Անահիտը երգում է Քրիստինա Ագիլերայի «Դու կորցրեցիր ինձ» երգը՝ զուգահեռ մատուցելով տեսահոլովակ, որտեղ տեսնում ենք Անահիտին տարբեր հոգեվիճակներով ու ապրումներով։ Տեսահոլովակն իր հարթակում տեսադրելով՝ Անահիտը գրել է այսպես․

«Այս տեսահոլովակը, որ ուզում եմ հանձնել Ձեր դատին, շատ կարևոր է ինձ համար։ Նպատակս բացահայտել Ձեզ համար բոլորովին այլ Անահիտ․ հուսամ ստացվել է։ Հոլովակի վրա չի աշխատել մեծ թիմ՝ ռեժիսյորներ, օպերատորներ, դրոններ, նկարիչներ, դիմահարդարներ, լուսավորողներ և այլն։

Հատուկ շնորհակալություն ՀՀ կոմպոզիտորների միությանը, Էդմոնդ Մակարյանին։ Ամենամեծ Շնորհակալությունը չափից դուրս տաղանդավոր և համեստ Բենին իր մարդ տեսակի, պատրաստակամության, ճաշակի, որակի ու նվիրվածության համար։ Բարի դիտում։ Յուրաքանչյուրիդ կարծիքը կարևոր է ինձ համար»։

Рейтинг
( 5 оценок, среднее 3.4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: