Վաչե Ամարյանը աշխույժ երգ է ներկայացրել․ բաց չթողնեք

Հայտնի երգիչ Վաչե Ամարյանը նոր երգի պրեմիրերայով է ներկայացել։ Նա տեսահոլովակի զուգակցությամբ աշխույժ ու ռիթմիկ երգ է ներկայացրել, որը վերնագրված է «Տանում ա»։ Երգն արդեն իսկ բավականին լայն դրական արձագանքների է արժանացել։

Երգը ոճային առումով որոշակիորեն նմանվում է Արամ Ասատրյանի երգերին։ Երգիչը նկարահանվել է տեսահոլովակում, որը էկզոտիկ տեսարաններով և հետաքրքիր լուծումներով է հարուստ։ Նկատելի է, որ միջավայրն Ամերիկան է։

Ստեղծագործության երաժշտության հեղինակն անձամբ երգիչն է՝ Վաչեն, իսկ խոսքերը հեղինակել է Նարեկ Ստամբոլցյանը։ Երաժշտության գործիքավորմամբ զբաղվել է Տիգրան Շահունցը։ Հետաքրքիր թեմատիկ տեսահոլովակի ռեժիսորը Գևորգ Ջուգուրյանն է։

Տեսահոլովակում առկա է նաև խորեգրաֆիական ներկայացման ուշագրավ հատված։ Տեսահոլովակում Վաչեն ներկայանում է կովբոյի կերպարում։ Նա է կերպավորում տեսահոլովակի գլխավոր հերոսին։

Վաչե Ամարյանի ներկայացրած նոր, հետաքրքիր լուծումներով ստեղծագործության պրեմիերան կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ՝ թողնելով նաև ձեր կարծիքը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: