Համեղ և աներևակայելի նուրբ թխուկ՝ «Ամուսնու երազանք»։
Այն լիովին արդարացնում է անվանումը։ Պատրաստեք և կհասկանաք՝ որքան համեղ է ստացվում, իսկ ամուսինն այնքան կհավանի, որ հավելյալ չափաբաժին կխնդրի։
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը կեղևով կիսաեփ անել, դնել սառը ջրի մեջ։ Մաքրել կեղևը և քերել խոշոր քերիչով։ Տապակել հավի ֆիլեի կտորները, սոխը և սունկը, աղ, պղպեղ անել, սխտոր ճզմել։ Վրան լցնել միջին տաքության սերուցքը և թողնել մինչ պնդանա։
Տեղափոխել ջեռոցի կաղապարի մեջ, վրան տարածել կարտոֆիլը, քերած պանրի ու թթվասերի խառնուրդը։ Հավասարեցնել և 20-ով դնել ջեռոցը՝ 220 աստիճանի ներքո։