Հանրահայտ երգիչ Կարապետյան Էրիկը նշում է ծննդյան տարեդարձը։ Էրիկը, ծնունդով Թբիլիսիից լինելով, այնտեղ էլ միջնակարգ ու երաժշտական կրթություն է ստացել՝ սովորելով ջութակի դասարանում։ Ավելի չափահաս տարիքում երգչի կարիերա ձևավորելու համար Էրիկը եկել է Հայաստան։
Հայաստանում նա մեծ հաջողությունների է հասել, սակայն դրանք միանգամից չեն եղել։ Նա շատ դժվարությունների միջով է անցել։ Էրիկի հաջողությունների մի մասը նաև Հայկոյի հետ համագործակցությամբ են պայմանավորված։
Հայկոյի հետ առանձնահատուկ հոգեկան կապ ունեցող երգիչը շատ ծանր ապրումների մեջ է հայտնվել սիրելի ընկերոջ մահվան ժամանակ։ Էրիկի կյանքում մեծ դժվարություններով է տրվել ոչ միայն կարիերան, այլ նաև անձնական երջանկությունը։
Նա ի վերջո հասել է իր սիրուն, որի հետ ընտանիք կազմելուց հետո ճամփորդում է և իրեն երջանիկ զգում։ Էրիկը շարունակում է իր երգրավեստի սիրահարներին ուրախացնել սիրային գեղեցիկ երգեր մատուցելով։