Մովսես Հարությունյանը պատմում է մի տղայի մասին, որի պատմությունն ու վարքը հուզել է նրան խորությամբ։ Ռոմիկը արյան քաղցկեղ ունի։ Նա արյունաբանականում հանդիպել է շատ երեխաների, որ նույնատիպ հիվանդություն ունեն։
Ապարանից գալով Երևան՝ Ռոմիկի միակ ցանկությունը իր նման երեխաներից մեկին օգնելն է, նրա երազանքը կատարելն է, որ այդ երեխան ուրախանա։ Ռոմիկին մեծ ուրախություն է պարգևում այն միտքը, որ իր ցանկությամբ մի երեխա ունենում է իր երազած փոքրիկ մեքենան։
Տղայի մասնակցությամբ տեսանյութը կցելով՝ Մովսես Հարությունյանը գրել է հետևյալը․ «Որքան մեծահոգի կարա լինի մարդ, ինչքան այս փոքրիկն է։ Ինքն արյան քաղցկեղով հիվանդ, գնացել են իրեն օգնելու ու ցանկություն են հարցնում, ինքն էլ որպես ցանկություն ասում է՝ գնանք քաղցկեղով հիվանդ մյուս երեխեքի մոտ ու իրենցից մեկի ուզածը կատարենք։
Շատերն այս փոքրիկից սովորելու լիքը բան ունեն։ Առողջություն քեզ, փոքրիկ հրաշք»։ Այդ խոսուն ու խրատական տեսանյութը կարող եք դիտել կցված նյութում։