Արմինկան հազվադեպ, բայց իր ոճային ու սկզբունքային չափանիշներին բնորոշ որակյալ երաժշտական ստեղծագործություններ է շարունակում ներկայացնել իր երգարվեստի սիրահարներին։ Արմինկայի մատուցած նոր գործը «Իմ» է վերնագրված։ Գործը սիրուց ծնված կարոտի ու թախծի մասին է։ Երգը թեթև ու ռիթմիկ ստեղծագործություն է, որը հաճելի է լսել նույնիսկ մի քանի անգամ։
Արմինկայի մատուցած այս ստեղծագործության խոսքերի հեղինակը Գասպարյան Գուրոն է, որն էլ զբաղվել է ստեղծագործության գործիքավորմամբ, իսկ խոքսերն այս պարագայում դարձյալ Բարսեղյան Ավետին են պատկանում։
Տեսահոլովակում Արմինկան հանդես է գալիս հետաքրքիր ոճային կերպարով, որը բնորոշ է հենց իրեն։ Արմինկայի վարսահարդարմամբ զբաղվել է նրա քույրը՝ Նահապետյան Լուսինեն, որը զբաղվում է այդ գործով Նահանգներում։
Արմինկայի երգարվեստի երկրպագուները սիրով են արձագանքել երգչուհու մատուցած նորությանը՝ գրելով, որ շատ գեղեցիկ ու հաճելի երգ է, որը հասցրել են սիրել ու սիրով են լսում շարունակ։ Դուք էլ կարող եք ունկնդրել ստեղծագործությունը, իսկ կարծիքները զետեղել մենկաբանություններով։