Միայն թե չասեք , որ դեռ չեք լսել Գոռ Սուջյանի նոր հիասքանչ կատարումը, և չասեք նաև, որ տեսահոլովակի ոգեզմայլ գեղեցկուհու՝ Լուիսա Թովմասյանի դյութիչ դերակատարումը չեք տեսել։ Եվ պատահաբար չէ նաև մակագրված տեսահոլովակը՝ «Անգել»: Լուիսան հրեշտակ է, որ կա:
Համոզված ենք, որ տեսահոլովակը դիտելուց հետո ինքներդ Լուիսայի նրբին խաղը ճիշտևճիշտ կհամապատասխանեցնեք երկնքում ճախրող ճերմակ աղավնուն։ Տեսահոլովակի գեղեցկությունն ընդգծելու և ամբողջացնելու համար ընտրվել են նաև մեր հրաշագեղ բնության Էսթետիկական դետալային տեսարաններ, որտեղ աշունն իր բազմերանգ ներկապնակով էլ ավելի տեսանելի է դարձրել ներկայացված գեղեցկությունը:
Ճիշտ է ասում Գոռը, որ երգում է և մեղեդին տարածում՝ բոլորի հանդեպ բարի զգացում տածելով։ Նա իր հոգու թռիչքը երգեց մեզ և ապա հրեշտակ տեսավ… Հոգու թռիչք հրեշտակի հետ…
Գոռ Սուջյանի աշխատանքն անսխալ է ստացվել՝ երգի խոսքերի և երաժշտության հեղինակ Սամվել Մինասյանի, ռեժիսոր Մհեր Հովվյանի և դերասանուհի Լուիսա Թովմասյանի հետ միասին: