Հանրահայտ հաղորդավար ու լրագրող Վահե Ղազարյանը շատ սակավադեպ անդրադարձ է կատարում նաև իր գեղեցիկ ընտանիքին, որտեղ մեծանում են երկու զավակներ՝ տղա և աղջիկ։ Վահե Ղազարյանի ընտանիքում ավագը աղջիկն է։
Հաղորդավարի դուստրն ավարտում է դպրոցը։ Սրանով է պայմանավորված նաև նրա վերջին շրջանի հաճախակի անդրադարձները զավակներին։ Վահե Ղազարյանը տեղադրել է իր երկու զավակների լուսանկարը՝ գրելով, որ նրանք են իր հարստությունը։
Հավանաբար քչերը գիտեն, որ Վահե Ղազարյանի դուստրը նաև լավ ձայնային տվյալներ ունի և ժամանակին երգել է «Արևներ» հայտնի խմբում։ Հաղորդավարը տեղադրել է նաև տարիների վաղեմության տեսանյութ, որտեղ երգում է դուստրը։
Նա երգում է շատերին հայտնի Ճուտիկը երգը։ Վահեն տեսանյութին կից գրել է․ «Կարծես երեկ էր, որ աղջիկս երգում էր «Ճուտիկը», իսկ այսօր արդեն դպրոցն է ավարտում: Ես էլ երևի երգեմ «Տարիներս անցան»,- գրառումը եզրափակել է նա»։ Տեսանյութը՝ կից։