Տաղանդավոր երգիչ Մավր Մկրտչյանը երգ է ներկայացրել․ ահա թե ում է այն նվիրված

Տաղանդաշատ երգիչ Մավր Մկրտչյանը նորից հանդես է եկել նոր ստեղծագործության ներկայացմամբ, որը վերնագրված է «Դու եկար»։ Երգը սիրելի էակին գտնելու մասին է պատմում։ Ստեղծագործության խոսքերի հեղինակը Վիկա Երոյանն է։

Ստեղծագործության երաժշտությունը հեղինակել է հենց երգիչը՝ Մավր Մկրտչյանը։ Երգի գործիքավորման աշխատանքներով ևս Մավրն է զբաղվել՝ այն վերջնական տեսքի բերելով։ Ստեղծագործությունը ներկայացված է հարսանեկան արարողության կադրերին զուգահեռ։

Մավրն իր ստեղծագործության յութուբյան հրապարակման ներքո գրել է, որ իր ներկայացրած նոր գործը նվիրված է իր եղբորը՝ Գրիգոր Մկրտչյանին և նրա կեսին։

Տեսահոլովակում կարելի է նկատել նաև երգի հասցեատերերին։ Կադրերը հենց նրանց հարսանեկան արարողությունից է։

Մավր Մկրտչյանի ներկայացրած նոր երգի՝ «Դու եկար» ստեղծագործության տեսահոլովակը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։ Երգիչն իր հարթակում գրել է, որ իրեն շատ հետաքրքիր է յուրաքանչյուր ունկնդրի կարծիք ու տպավորություն։

Рейтинг
( 10 оценок, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: