Արտիստուհիներ Ասատրյան Էլենն ու Դավթյան Ռոզան մեծապես ազդվել են փոքրիկ Նժդեհի պատմությունից։ Նրանք որոշել են միասին այցելել տղային, որը այս օրերին շատ հյուրեր է ընդունել՝ իրեն զգալով սատարող մարդկանցով շրջապատված։
Աղջիկները միասին գնացել են սուպերմարկետ, կատարել են մի շարք գնումներ, ապա ուղևորվել են այն հանրակացարանային սենյակը, որտեղ ապրում է իր տատիկի հետ Նժդեհ անունով տղան։ Տատիկն ու թոռնիկը մեծապես ուրախացել են հյուրերի այցով։
Տատիկը պատմել է, որ Նժդեհը սիրով է դիտում երիտասարդ արտիստների մասնակցությամբ սերիալը, սիրում է նրանց։ Հետո արտիստուհիները սիրով ունկնդրել են Նժդեհի մասին պատմող պատմությունները, որոնք տատիկն է ներկայացրել։
Ապա Նժդեհը երգել է արտիստուհիների հետ՝ նրանց զարմացնելով իր տաղանդով։ Արտիստուհիների այցի որոշ մանրամասներ ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել կցված նյութի մեջ, որտեղ կան բավականին հուզառատ կադրեր նաև համատեղ շրջագայությունից։