Սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր ստեղծագործության պրեմիերայով է հանդես եկել։ Գործը նվիրված է հայրիկին և վերնագրված է «Հորս աղջիկն եմ»։
Երգի մեղեդու հեղինակը Կարեն Սևակն է, իսկ բառերը հեղինակել է Բարսեղյան Ավետը։ Երգն անասելի հուզիչ է և դժվար է այն առանց հուզումնառատ զգացմունքների ունկնդրելը։
Երգի յութուբյան հղումն իր սոցհարթակում տեղադրելով՝ Սոնան գրել է հետևյալը․ «Հոր ու դստեր սերը միշտ տոն է, որը չունի սահմանված օր ու տարիք»։
Երգը բավականին լավ է ընդունվել օգտատերերի կողմից։ Օգտատերերից մեկն այսպիսի կարծիք է գրել երգի յութուբյան մեկնաբանությունում․
«Այս երգն այնքան գեղեցիկ է, որ ես արդեն սիրում եմ այն այնքան, որքան քո մյուս գլուխգործոցները: դու առանց թևերի հրեշտակ ես, և մենք՝ Սոնա երկրպագուները, սիրում ենք քեզ ամեն ինչից ավելի»։
Սոնա Ռուբենյանի ներկայացրած նոր ստեղծագործության պրեմիերան կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ՝ թողնելով ստեղծագործության վերաբերյալ նաև ձեր կարծիքը։