Մինչ այսօր շատերին սիրելի դերասանուհի Նատալյա Վառլեյը՝ հայտնի Նինայի դերակատարուհին, այժմ արդեն յոթանասունհինգ տարեկան է:
Նա շարունակում է ապրել հագեցած ու գեղեցիկ կյանքով: Նա առանձնահատուկ սեր ունի կենդանիների, մասնավորապես կատուների նկատմամբ:
Նատալյայի՝ ի վերուստ տրված օժտվածությունը նկատելի էր դեռ մանկության տարիներից, իսկ ավելի ուշ այն վերածվեց մասնագիտական բուռն գործունեության, որն էլ մեծ համբավ բերեց նրան:
Իսկզբանե կրկեսում հանդես եկող Նատալյային նկատում է ռեժիսոր Գեորգի Յունվալդ-Հիլկեվիչը, ինչն էլ ճակատագրական է դառնում ապագա դերասանուհու համար:
Արդեն իննսունականներին Նատալյան անգործ չնստելու համար կրկնօրինակել է ռուսական հեռուստաալիքներով ցուցադրվող սերիալների դերասանների թարգմանված խոսքը:
Դրանից հետո նա նաև իր մասնակցությունն է բերել տարբեր երաժշտական, մշակութային և ժամանցային հեռուստանախագծերին:
Մի քանի անհաջող ամուսնություններից հետո Նատալյանն այժմ միայնակ է ապրում: Անձնական կյանքի այլ մանրամասներ խուսափում է բարձրաձայնելուց:
Նա ունի զավակներ, ովքեր զբաղվում են մշակութային գործունեությամբ եվրոպական տարբեր քաղաքներում: